Չենք խախտում ավանդույթները և կրկին միասին պլանավորում ենք մեր հանգստյան երեկոները

Ջազի և բլյուզի սիրահարներ, խորհուրդ ենք տալիս բաց չթողնել HB Armenia-ում կայանալիք կենդանի համերգը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 20:30-ին: 

Բոլոր գինեսերները և պանրի գուրմանները, արդեն գիտեն, որ Սարյան փողոցում գտնվող Tapastan-ն իդեալական վայր է հավաքույթների և բարձր տրամադրության համար: 

Հանգստյան օրերն առանց զվարճանքների և ակտիվ հանգիստի անցկացնելը պարզապես անթույլատրելի է ;) 

Առաջարկում ենք այցելել Arena Bowling and Billiards Club, չէ՞ որ այս ակումբում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները բիլիարդի և բոուլինգի սիրահարների համար: 

Կիրակի օրը, ժամը 21:30-ին, բոլորս միասին գնում ենք KAMI Music Club, Նար և Աղվան Պապոյանի նոր՝ HUGE ձայնասկավառակի շնորհանդեսին: Այստեղ, ինչպես միշտ տիրելու է բարձր տրամադրություն: 
Մուտքը՝ 3000 դրամ 

Առավել մանրամասն

Հաշիվը փակելիս ներկայացրեք Ձեր անվանական aCLUB արտոնությունների քարտը, որպեսզի կուտակեք շատ aP-ներ:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]