Աշխատանքային շաբաթվա ավարտին հարկավոր է մի լավ լիցքաթափվել

Ուրբաթ երեկոն առաջարկում ենք անցկացնել Bob’s Pub-ում, որտեղ ABSOLUTE band-ը հանդես կգա իր բացառիկ ծրագրով: Բարձր տրամադրություն, պարեր, համեղ ուտելիքներ՝ սկսած 20:00-ից: 

Խենթ ռիթմերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս բաց չթողնել EL SKY Bar-ում կայանալիք փարթին, որի ընթացքում կնվագի DJ Arik K-ը: Ձեզ սպասում են ապրիլի 22-ին՝ սկսած 21:00-ից: 

Հանգստյան օրերին բոլորն էլ սիրում են զբոսնել քաղաքի սրտում: 
Զբոսանքից հետո, ընկերների հետ միասին, առաջարկում ենք համեղ ճաշել Malocco-ում: Ցանկացած տիպի հավաքույթների համար սա ճիշտ վայր է, ուր մշտապես հնչում է բարձրակարգ երաժշտություն: 

Կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, Mezzo Club-ում տեղի կունենա «Մեծ Եղեռնի» զոհերի հիշատակին նվիրված համերգ, որի ընթացքում հանդես կգա Ալին Գոյանը Կոմիտասի ստեղծագործություններով: 

Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր


ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]