Առջևում 3 հանգստյան օր ունենք: Դե ինչ, եկեք այն միասին պլանավորենք

Ուրբաթ երեկոն առաջարկում ենք անցկացնել BOBS-ում, որտեղ տեղի կունենա THE BAND խմբի և Կարինա Առուստամյանի համերգը: Բարձր տրամադրություն, հաճելի երաժշտություն, խենթ պարեր՝ սկսած 20:00-ից: 

Շաբաթ օրն առաջարկում ենք բացահայտել ողջ Ճապոնիան մեկ վայրում ;) Այցելե՛ք Samurai սուշի բար և զգացեք աշխարհի ամենաառողջարար խոհանոցի համը: 

Մայիսի 8-ին, ժամը 21:30-ից սկսած, առաջարկում ենք այցելել Kami, որտեղ տեղի կունենա Վիգեն Հովսեփյանի և DAV project-ի համերգը: Լիցքաթափվելու, պարելու և բարձրակարգ երաժշտություն վայելելու իդեալական վայր: 

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, բոլորը սիրում են զբոսնել քաղաքի սրտում: Առաջարկում ենք զբոսանքից հետո վայելել երեկոն Jazzve-ում: Այստեղ Դուք կարող եք վայելել ջազվեյով ավազի վրա պատրաստված իսկական սուրճ, ընտրություն կատարել համեղ ուտեստների, խմորեղենի, հյութերի և խմիչքների հսկայական տեսականուց։

Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]