Եղանակը կարծես թե ժպտում է և արդեն կարելի է պլանավորել Weekend-ը

Երկար սպասված սեզոնային դադարից հետո El Sky Bar-ը կրկին իր հյուրընկալ դռներն է բացում լիովին նոր ձևաչափով: Մայիսի 27-ին, ժամը 20:00-ից սկսած, առաջարկում ենք այցելել El SKY BAR, որտեղ բարձր տրամադրությունը կապահովի Dj Guevo-ն:

Շաբաթ օրը, ընտանեկան հետաքրքիր ժամանց անցկացնելու համար 3 տարբերակ ենք պատրաստել ;)
N1 Երեխաների հետ միասին այցելեք  MiniZoo մանկական զվարճանքների կենտրոն, որտեղ նրանց կդիմավորեն փափլիկ ճագարները, գույնզգույն թութակները և նրանց ընկերակցությանը սպասող այլ փոքրիկ կենդանիներ: 
N2 Իսկ  Arena Bowling and Billiards Club զվարճանքների ակումբում, ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բիլիարդի և բոուլինգի սիրահարների համար:
N3 Բոլոր ֆուտբոլասերներին առաջարկում ենք դիտել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը հետևյալ վայրերում՝ HB Armenia, Tomas Smokey Ribs, BEERevan, BOBS pub-club, Yerevan Time, Irish Pub, Station, 007, Jazzve Opera, Pizza di Roma, The Vahakni Restaurant:

Մայիսի 29-ին, ժամը 21:30-ից սկսած, առաջարկում ենք այցելել  Club 12 :: Yerevan / Armenia ::, որպեսզի բաց չթողնեք այդքան սպասված՝ Dorians խմբի համերգը:
Ստուգեք դրամապանակները և համոզվեք, որ այնտեղ առկա է Ձեր aCLUB արտոնությունների քարտը և վայելեք Ձեր հանգստյան օրերը:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]