Անցկացրեք WEEKEND-ը նշված վայրերում և կուտակեք միավորներ

Հունիսի 3-ին, ժամը 21:00-ից սկսած, առաջարկում ենք մասնացել STEVIE WONDER-ին նվիրված համերգին, որը տեղի կունենա Mezzo Classic House-Club-ում:
Հունիսի 4-ին, ակտիվ հանգստի սիրահարներին առաջարկում ենք շաբաթ օրն անցկացնել The Vahakni Restaurant-ում: Դուք այստեղ կգտնեք Ձեզ հետաքրքրող զբաղմունք, քանի որ ռեստորանի հարակից տարածքում կա գոլֆի դաշտ, ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի հրապարակ, իսկ երեխաների համար՝ նաև առանձին խաղահրապարակ։
Կիրակի օրը լիարժեք վայելելու համար, ազատեք Ձեզ ճաշ պատրաստելու հոգսից ;)
Եթե նախընտրում եք իտալական խոհանոց, ապա առաջարկում ենք այցելել OLIVA ռեստորան, որտեղ ուտեստների գույների, չափերի, ձևերի և բույրերի մի իսկական խառնաշփոթ է:
Իսկ եթե Ձեզ ավելի հոգեհարազատ է ճապոնական խոհանոցը, ապա առաջարկում ենք այցելել Samurai Sushi Bar: Յուրահատուկ համի և որակի սիրահարներն այստեղ կգտնեն լիարժեք և որակյալ սպասարկում ու համեղ սնունդ:
Մաղթում ենք բոլորին գեղեցիկ հանգստյան օրեր:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]