Ծանրաբեռնված աշխատանքային օրերից հետո, մի լավ լիցքաթափվեք

Կրկին առաջարկում ենք ծանրաբեռնված աշխատանքային օրերից հետո ճիշտ կազմակերպել հանգստյան երեկոները և մի լավ լիցքաթափվել:

Հունիսի 10-ին, ժամը 21:30-ից սկսած, առաջարկում ենք այցելել Club 12, որպեսզի բաց չթողնեք Project 12 խմբի համերգը: 

Բոլոր նրանց, ովքեր շաբաթ երեկոն ցանկանում են անցկացնել ընկերական խենթ մթնոլորտում, առաջարկում ենք այցելել Beerevan: Լցնովի գարեջրի և տարատեսակ խորտիկների լայն տեսականին կգոհացնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին: 

Յուրօրինակ կիրակի օր անցկացնելու համար, առաջարկում ենք այցելել քաղաքի լավագույն ռեստորաններից երկուսը: 

Ձկան սիրահարները պետք է ծանոթանան նորաբաց Pepo-ի հետ: Այստեղ մատուցվում են բացառապես հայկական ձկնատեսակից պատրաստած բազմաթիվ ուտեստներ, իսկ նոր վրացահայ շեֆ-խոհարարը մատուցում է Սևանի իշխանից պատրաստված ճաշատեսակներ: 

Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զգալ Հունաստանի շունչը, կիրակի օրն առաջարկում ենք անցկացնել Milos ռեստորանում և բացահայտել հունական կերակրատեսակների դյութիչ համը: Այս ռեստորանում Դուք կվայելեք նաև հունական երաժշտություն ;)

Մաղթում ենք բոլորին գեղեցիկ հանգստյան օրեր:


ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]