Առաջարկում ենք հանգստյան օրերը հետաքրքիր անցկացնել

Կենդանի երաժշտության սիրահարներին առաջարկում ենք ներկա գտնվել  HB Armenia-ում կայանալիք՝ Անի Սուքիասյանի և "Fever Band" խմբի համերգին:
Հունիսի 24-ին՝ ժամը 20:30-ից սկսած, Դուք կկարողանաք վայելել բաձրակարգ երաժշտություն։

Bobs-ում տեղի է ունենալու իսպանական կիթառի երեկո, որի ընթացքում պարային խենթ ռիթմերն ապահովելու է  Rumba Gitanos Band-ը:
Ի՞նչ է պետք անել: Ընդամենը այցելել հետևյալ վայրերը:

Հունիսի 25-ին՝ ժամը 20:30-ից սկսած, նրանք սպասելու են Ձեզ:
Ընտանեկան ակտիվ հանգստի և լիցքաթափման համար շտապե´ք այցելել ARENA զվարճանքների կենտրոն: Այս ակումբում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները բիլիարդի և բոուլինգի սիրահարների համար:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կիրակի օրը համեղ ընթրել, առաջարկում ենք այցելել Oliva կամ The Club, այս ռեստորանների ճաշատեսակները կհիացնեն անգամ ամենաքմահաճ հաճախորդներին:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]