WEEKEND. Kami Music Club, 007 pub, Tapastan, Vahakni.

Երբ մոտենում են հանգստյան օրերը, բոլորը սկսում են փնտրել վայրեր ժամանցի համար, իսկ մենք արդեն առանձնացրել ենք լավագույն վայրերը:
Kami Music Club-ում տեղի է ունենալու NVAK-ի համերգը, որի ընթացքում իր գեղեցիկ ձայնով հանդես կգա Թամար Կապրելյանը:
Հուլիսի 29-ին՝ ժամը 21:30-ից սկսած, նրանք սպասելու են Ձեզ:

Հուլիսի 30-ին՝ ժամը 20:30-ից սկսած, առաջարկում ենք պարային տրամադրությամբ այցելել 007: Այստեղ կհնչի հանրահայտ ամերիկյան Grateful Dead խմբի բլյուզ-ռոք ոճի երաժշտությունը՝  Dead Walking խմբի կատարմամբ:
 
Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են վայելել համեղ գինիների և պանիրների լայն տեսականի, ապա առաջարկում ենք երեկոն անցկացնել Tapastan-ում: Վստահեցնում ենք, որ չեք փոշմանի ;)
 
Շաբաթ և կիրակի օրերին եկեք կրկին վայելենք արևի շողերը Vahakni-ի ընդարձակ լողավազանում: Լողավազանը հարմար է, թե մեծերի, թե փոքրերի համար:

Ներկայացրեք aCLUB քարտ և կուտակեք 5-10% ամեն վճարումից

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]