{item title}

Կանտատա

Խանութ-սրահ, Թեյ, Սուրճ

Մաշտոցի պող. 11/2
Հեռ. ՝ (+374) 55 547733, (+374) 95 547736

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
10:00 - 22:00

‹‹Կանտատա›› թեյի և սուրճի մասնագիտացված խանութ-սրահը, որն Հայաստանում գործում է շուրջ մեկ տասնամյակ, ներկայանում է բավականին լայն տեսականիով: Այստեղ կարելի է գտնել իրենց որակական արժեքներով և նրբահամ բույրերով աչքի ընկնող, աշխարհի տարբեր երկրների լավագույն պլանտացիաներից հավաքված և Բելգիայում մշակում անցած սուրճեր` հատիկավոր և լուծվող: Մեր խանութ-սրահում կարելի է ծանոթանալ Գերմանիայից ներմուծված դասական, ինչպես նաև տարբեր համային հատկանիշներով և օգտակար հատկություններով օժտված բազմապիսի թեյերի և թեյանման ըմպելիքների հետ: Այցելուներն անտարբեր չեն անցնի նաև թեյերից և սուրճերից պատրաստված նվերների, հախճապակե, ճենապակե և կավե թեյնիկների և բաժակների, ինչպես նաև տարբեր մրգերից պատրաստված մուրաբաների, կակաոների, շաքար-նաբաթների, շոկոլադների կողքով: Խանութ-սրահի շատ ապրանքատեսակներ նախատեսված են հենց վերջինիս համար և չեն հանդիպում այլ վաճառակետերում: Իսկ թեյերի և սուրճերի այս մեծ աշխարհում կողմորոշվելու և ճիշտ ընտրություն կատարելու հարցում Ձեզ կօգնեն մեր փորձառու խորհրդատուները:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]