ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1 Սույն պայմանները սահմանում են «ԷՅ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` aCLUB Համակարգող) կողմից aCLUB քարտերի ձեռքբերման, aCLUB քարտերի միավորների օգտագործման ընդհանուր դրույթներն ու պայմանները և համապատասխան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հանդիսանում է «ԷՅ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հայտարարված պաշտոնական գրավոր հրապարակային օֆերտա այսուհետ՝ Պայմանագիր, ուղղված ֆիզիկական անձանց (այսուհետ «Քարտապան»): aCLUB Համակարգողը և Քարտապանը համատեղ հիշատակելու դեպքում այսուհետ կանվանվեն Կողմեր:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող հետևյալ բառերն ու արտահայտությունները ունեն հետևյալ նշանակությունը.

2.1.1. aCLUB Համակարգող - «ԷՅ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի մասին տեղեկությունները տեղադրված են www.aclub.am ինտերնետային կայքում:

2.1.2. Քարտապան - ֆիզիկական անձ, որը կնքել է aCLUB Համակարգողի հետ Հրապարակային պայմանագիր, ստացել է հաշվառման համար` հետագայում aCLUB քարտ և Ծածկագիր:

2.1.3. aCLUB քարտ - aCLUB Համակարգողին սեփականության իրավունքով պատկանող քարտ, որում կուտակված միավորներով քարտապանը հնարավորություն է ստանում aCLUB Համակարգողին հանձնարարել Քարտապանի անունից ձեռք բերել որոշակի ապրանք կամ ծառայություն: aCLUB Համակարգողի Քարտապանի ունեցած միավորների հաշվին վերջինիս անունից կատարում է վճարումներ: aCLUB քարտը տասնվեցանիշ քարտ է, որի վրա կուտակվում են (լիցքավորվում են) միավորները:

2.1.4. aCLUB քարտում կուտակած միավոր – «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեքն է, որը`

  • պահվում է aCLUB քարտի վրա,
  • կուտակվում է aCLUB համակարգողի շահառուների ծառայություններից օգտվելու դիմաց,
. մեկ միավոր բունուսը համարժեք է 1/մեկ/ ՀՀ դրամի,
  • ընդունվում է որպես վճարամիջոց:

2.1.5. Շահառու - ՀՀ օրենքներով չարգելված գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը aCLUB Համակարգողի հետ կնքված պայմանագրի հիման վրա ստանում է վճարումներ aCLUB Համակարգողից:

2.1.6. Ծածկագիր - յուրաքանչյուր Քարտապանի համար aCLUB Համակարգողի կողմից գեներացվող թվերի և տառերի յուրահատուկ համակցություն, որը դիտվում է որպես Քարտապանի թվային ստորագրություն և թույլ է տալիս նրան կատարել վճարումներ:

2.1.7. Գաղտնաբառ - Քարտապանի կողմից ստեղծվող թվերի և տառերի համակցություն, որը aCLUB Համակարգողի կողմից օգտագործվում է որպես Քարտապանի նույնականացման միջոց և թույլ է տալիս Քարտապանին մուտք գործել անձնական տիրույթ և օգտվել aCLUB համակարգում զետեղված տեղեկատվությունից:

2.1.8. aCLUB քարտից օգտվելու կանոններ – Սույն պայմանագրում և www.aclub.am ինտերնետային էջում պարունակվող կանոններ:

3.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

3.1. Սույն պայմանագրի ուժով aCLUB Համակարգողը պարտավորվում է Քարտապանի հանձնարարությամբ վերջինիս համար ձեռք բերել յուրաքանչյուր դեպքի համար Քարտապանի կողմից ներկայացվող պատվերում նշված ապրանքները և/կամ ծառայությունները այդ պատվերում նշված գնով, քանակով և որակով` aCLUB Համակարգողի Շահառուներից` նրանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև Քարտապանի անունից վճարել արդեն իսկ ձեռք բերված ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց` կուտակած միավորներին համապատասխան, իսկ Քարտապանը պարտավորվում է ընդունել aCLUB Համակարգողի կողմից պատշաճ ձևով մատուցված ծառայությունները:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

4.1. Պայմանագրի կնքման համար նախապայման է հանդիսանում «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում Քարտապանի գրանցվելը, «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունից aCLUB քարտ և Ծածկագիր ստանալը: Սույն պայմանագիրը համարվում է կնքված «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունից Ծածկագիր ստանալու պահից կամ սույն պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո:

4.2. «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում գրանցվելու համար Քարտապանը պարտավոր է aCLUB Համակարգողին տրամադրել հետևյալ տեղեկությունները` քարտապանի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, քաղաքային և բջջային հեռախոսահամարները, էլ. փոստի հասցեն:

4.3. Քարտապանը սույն պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է aCLUB քարտից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, aCLUB քարտի օգտագործումն ու սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել վերոնշյալ անձանց:

4.4. Սույն պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որը կպարունակի կողմերի ստորագրությունները, այնպես էլ էլեկտրոնային տեսքով` «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունից Ծածկագիր ստանալու միջոցով:

  1. aCLUB ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Սույն պայմանագրի ուժով aCLUB Համակարգողը պարտավոր է.

5.1.1. Քարտապանի համար ապահովել aCLUB քարտից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն:

5.1.2. Քարտապանի կողմից Գաղտնաբառի, aCLUB քարտի և/կամ Ծածկագրի կորստի հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Քարտապանի կողմից Գաղտնաբառի, aCLUB քարտի և/կամ Ծածկագրի կորստի դեպքում, նոր Գաղտնաբառ, քարտ և/կամ Ծածկագիր ստանալու, կամ քարտը վերականգնելու համար Քարտապանն անձնագրով ներկայանում է aCLUB Համակարգողի գրասենյակ կամ ֆաքսով ուղարկում է նոտարի կողմից վավերացրած անձնագրի պատճենը և դիմումը, որի մեջ նշում է անձնական տվյալները: Նոր Գաղտնաբառի կամ Ծածկագրի տրամադրումը, կամ aCLUB քարտի վերականգնումը իրականացվում է միայն այն դեպքում, երբ Քարտապանի անձնագրի տվյալները կամ դիմումի մեջ նշված տվյալները համընկնում են սկզբնական գրանցման ժամանակ Քարտապանի կողմից մուտքագրված տվյալների հետ:

5.1.3. Կատարել վճարումներ Քարտապանի անունից և Քարտապանի քարտից` ըստ սույն պայմանագրի 3.1 կետում նշված Շահառուների հետ կնքած պայմանագրերի:

5.1.4. Ապահովել aCLUB Համակարգողի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրերի անխափան գործունեությունը:

5.1.5. aCLUB Համակարգողի գործունեության շրջանակներում Քարտապանին տրամադրել տեղեկություններ aCLUB Համակարգողի, նրա Շահառուների և Գործընկերների վերաբերյալ:

5.1.6. Քարտապանին տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն սույն պայմանագրի կատարման համար:

5.1.7. Իրականացնել սույն պայմանագրով, և aCLUB Համակարգողի ինտերնետային էջերում նախատեսված այլ պարտավորություններ:

5.2. aCLUB Համակարգողն իրավունք ունի.

5.2.1. Մերժել Քարտապանի ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման գործարքի կնքման պատվերը ստորև բերված դեպքերում`

5.2.1.1. Քարտապանի գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում:

5.2.1.2. Ծածկագրի ստուգման բացասական արդյունքի դեպքում:

5.2.1.3. Կնքման ենթակա գործարքի արժեքը aCLUB քարտի միավորների չափը գերազանցելու դեպքում:

5.2.3. aCLUB Համակարգողի գործունեությունն ապահովող սարքավորումներում և ծրագրերում էական խախտումների, թերությունների հայտնաբերման, ինչպես նաև պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու նպատակով` ժամանակավորապես դադարեցնել aCLUB Համակարգողի գործունեությունը` նախապես տեղեկացնելով Քարտապանին:

5.2.4. aCLUB Համակարգողի ինտերնետային էջում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել սույն պայմանագրի դրույթները: Տվյալ դեպքում Քարտապանն իրավունք է ձեռք բերում առանց որևէ տուժային սանկցիայի լուծել սույն պայմանագիրը:

5.2.5. Առնվազն 15 օր առաջ տեղեկացնելով Քարտապանին, լուծել սույն պայմանագիրը ստորև նշված դեպքերում.

5.2.5.1. «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում գրանցվելու պահից 90 օրվա ընթացքում Քարտապանի aCLUB քարտում միավորների բացակայության դեպքում:

5.2.5.2. Անընդմեջ 1 տարվա ընթացքում Քարտապանի կողմից aCLUB Համակարգողի միջոցով գնումներ կատարելու և/կամ ծառայություններից օգտվելու բացակայության դեպքում:

5.2.6. Եթե սույն պայմանագրի 5.2.5.1 և 5.2.5.2 կետերում նշված դեպքերում Քարտապանը իր կողմից «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում նշված էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկացնելուց 15 օրվա ընթացքում Քարտապանն որևէ գործարք չի կատարում, մասնավորապես միավորներ չի կուտակում և սպառում, ապա aCLUB Համակարգողն իրավունք ունի լուծելու սույն պայմանագիրը և չեղյալ դարձնելու aCLUB քարտը:

5.2.7. «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ինտերնետային էջում այդ մասին առնվազն 3 /երեք/ օր առաջ տեղեկացնելուց հետո իրականացնել մոդիֆիկացիա:

5.2.8. Սույն պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին ներգրավել երրորդ անձանց:

5.2.9. Սույն պայմանագրով և «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ինտերնետային էջում նշված դեպքերում արգելափակել Քարտապանի aCLUB քարտը, մասնավորապես.

5.2.9.1. Քարտապանի կողմից իր aCLUB քարտն արգելափակելու խնդրանքով aCLUB Համակարգողին համապատասխան դիմումի ներկայացման դեպքում, եթե վերջինիս ներկայացրած տվյալները թույլ են տալիս Քարտապանին նույնականացնել:

5.2.9.2. aCLUB քարտի ապօրինի օգտագործման կամ անվտանգության այլ կերպ խախտման փորձի հետ զուգորդվելու դեպքում:

5.2.9.3. Սույն պայմանագրի դադարեցման դեպքում:

5.2.9.4. Քարտապանի կողմից սույն պայմանագրի պայմանների խախտման դեպքում` մինչև այդ խախտման վերացումը:

  1. ՔԱՐՏԱՊԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Քարտապանը պարտավոր է.

6.1.1. Պատշաճ ձևով իրականացնել սույն պայմանագրով և www.aclub.am ինտերնետային էջում նախատեսված պարտավորությունները:

6.1.2. aCLUB Համակարգողին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն պայմանագրի կատարման համար:

6.1.3. Գնված ապրանքներում և/կամ ծառայություններում թերություններ չհայտնաբերելու դեպքում ստորագրել ցանկացած իրավաբանական և/կամ հաշվապահական փաստաթուղթ (ակտ, հաշիվ ապրանքագիր և այլն), որը կներկայացվի aCLUB Համակարգողի աշխատակցի կամ լիազորված անձի կողմից և կհանդիսանա ձեռք բերված ապրանքը և/կամ ծառայությունները ստանալու, ինչպես նաև դրա արժեքը վճարած լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ:

6.1.4. Խստորեն պահպանել սույն պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող ինֆորմացիայի գաղտնիությունը:

6.1.5. Պատասխանատվություն կրել իր aCLUB քարտի միավորների և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են Ծածկագիրը Քարտապանի կողմից երրորդ անձանց տրամադրելու արդյունքում:

6.1.6. Իրականացնել սույն պայմանագրով և aCLUB Համակարգողի ինտերնետային էջերում նախատեսված այլ պարտավորություններ:

6.2. Քարտապանն իրավունք ունի.

6.2.1. Սույն պայմանագրից բխող իր իրավունքները զիջել երրորդ անձանց` այդ մասին նախապես տեղեկացնելով aCLUB Համակարգողին:

6.2.2. Իրեն տրամադրված Ծածկագրի կորստի դեպքում` սահմանված կարգով դիմել Համակարգողին` aCLUB քարտը վերականգնելու, իրեն նոր Ծածկագիր հատկացնելու խնդրանքով:

6.2.3. Առաջարկություններ անել սույն պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի և ընթացակարգի վերաբերյալ:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարմամբ կամ ոչ պատշաճ կատարմամբ միմյանց պատճառած վնասների համար, եթե այդ չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը չի եղել անհաղթահարելի ուժի հետևանք, որն էլ պետք է հավաստվի իրավասու մարմնի կողմից:

7.2. aCLUB Համակարգողը պատասխանատվություն չի կրում aCLUB քարտի գործունեությունը ապահովող սարքավորումների և ծրագրերի խափանման և սխալների համար, ինչպես նաև Քարտապանի կողմից համակարգ մուտք գործելու ժամանակավոր անհնարինության համար, եթե դրանք առաջացել են aCLUB Համակարգողից անկախ պատճառներով:

7.3. aCLUB Համակարգողը պատասխանատվություն չի կրում Քարտապանի ծառայությունների մատուցումը մերժելու համար, եթե այդ մերժումը կատարվել է սույն պայմանագրով և ինտերնետային էջում սահմանված հիմքերով:

7.4. Քարտապանը պատասխանատվություն է կրում իր կողմից Ծածկագիրը կորցնելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար:

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

  1. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

9.1. Սույն պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են aCLUB Համակարգողի www.aclub.am ինտերնետային կայքում նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ:

9.2. Սույն պայմանագիրը էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է կողմերի ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:

9.3. Ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերման, այլ ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները նկարագրված են www.aclub.am ինտերնետային կայքում:

9.4. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում «ԷՅ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունից Ծածկագիր ստանալու պահից կամ սույն պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո և գործում է մինչև aCLUB Համակարգողի կամ Քարտապանի կողմից մյուս կողմին պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական ծանուցում տրամադրելու օրվան հաջորդող 15-րդ օրը:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

13/16 Ղ. Փարպեցի փող. Երևան, 0002 Հայաստան

+374 11 770 880 [email protected]